Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել. 2010-ից երեսներին ասում էի՝ մի թալանեք. Աշոտ Աղաբաբյան. «Հրապարակ»

Մարտ 11,2022 11:17
Ashot agababyan

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը հայտնվել է իրավապահների թիրախում: Դատախազությունը Համբարձումյանին մեղադրանք է առաջադրել ավելի քան 350 մլն դրամ արժողությամբ գույք չհայտարարագրելու եւ 211 մլն դրամի հարկեր, տուրքեր չվճարելու համար:

Մի քանի օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել Համբարձումյանի հետ: Զրուցեցինք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝ Բուռնաշի հետ, որը նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր էր՝ նույն թիմում, ինչ Համբարձումյանը, սակայն հեղափոխությունից հետո «ճիշտ» կողմնորոշվեց եւ անցավ գործող իշխանությունների կողմը՝ պահպանելով իր բիզնեսները եւ զերծ մնալով հետապնդումներից:

– Դուք նախկինների գործարար թեւից էիք, ինքներդ մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունը կարող է Ձեզ էլ անդրադառնալ, փորձել վերադարձնել նախկին թալանը, թե՞ Դուք իրենց գովում եք, Ձեր երբեմնի ընկերներին քննադատում, դրա համար էլ Ձեզ չեն նեղում:

– Ես մտահոգություններ չունեմ, որովհետեւ ես իմ հարկերս միշտ մուծել եմ: Երեւի հիմա են բացահայտել, ու դրա համար էլ հիմա է գործ հարուցվել: Ըտենց բան չկա, որ իրանք չէին ուզում անել, նոր են սկսել անել: Ես ոչ մեկին ո՛չ գովում եմ, ո՛չ էլ, քննադատելը՝ հա, քննադատում եմ:

Հիմի մարդիկ սխալվել են, չասե՞ս երեսներին, որ սխալվել են: Պետությունը լավ պահելու փոխարեն թալանել տարել են, հարկերն էլ չեն մուծել, ի՞նչ է՝ չզբաղվե՞ն իրենցով:

– Դուք էլ էիք այդ թալանչիների թիմի մաս կազմում:

– Ես չեմ թալանել, ես ասում եմ՝ բարեխղճորեն մուծել եմ բոլոր հարկերս ու քանի անգամ էլ ասել եմ՝ մի թալանեք:

– Ո՞ւմ եք ասել:

– 2010 թվականից, որ ես պայքարում էի, դուք ո՞ւր էիք, ես 10 թվից իրենց երեսներին ասում էի:

– Ասում էիք, բայց նաեւ շարունակում էիք այդ «թալանչիների» հետ մնալ, ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր էիք:

– Շարունակում էի, չէի շարունակում… բա ի՞նչ պիտի անեի, այդ ֆրակցիայի պատգամավոր էի: Բայց վերջին չորս տարին ես չկայի պառլամենտում, ոչ էլ ինչ-որ բանի օգուտ եմ տվել իրենց՝ քվեարկել։ Գաղափարական առումով էի խզել կապերս:

– Նախկին կարկառուններից մեկը՝ Գալուստ Գրիգորիչը, ձեր կնոջ եղբայրն է, իրենք է՞լ են թալանչի:

– Հետո՞ ինչ, ինչ քաք կերել են՝ թող գնան մարսեն:

– Կարծում եք, որ այս իշխանությունը չի՞ ուտում՝ բազմաթիվ հրապարակումներ կան կոռուպցիոն գործարքների, պարգեւավճարների եւ արագ հարստացման մասին:

– Ես տեղյակ չեմ, ես, օրինակ, էն Հայկից եմ տեղյակ՝ նախկին քաղաքապետ, մի հատ հողակտոր ունեինք, թույլտվություն էինք ուզում, որ շինություն կառուցեինք, չէր տալիս:

– Իսկ նախկին թալանչիներից ո՞ւմ անունը կարող եք տալ, ո՞ւմ գիտեք, որ թալանել է:

– Առաջինից սկսած մինչեւ վերջինը:

– Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք:

– Բա էլ ո՞ւմ:

– Բայց Սերժ Սարգսյանի նկատմամբ մի գործ կա միայն հարուցված՝ դիզվառելիքի գործ, եթե չեմ սխալվում՝ 300 մլն-ի հետ կապված:

– Դե էդ է, դատարաններ են գնում՝ դուրս գալիս, ո՞վ է մեղավոր: Հա, ամոթ ա, երկրի առաջին դեմքին դիզվառելիք գողանալու համար են դատում:

– Իսկ Ձեր բիզնեսները նորմալ աշխատո՞ւմ են՝ «Հրազդան» ստադիոնը, մյուսները:

– Բիզնես չունեմ, փակվել են պատերազմից հետո: Պարտնյորներ պիտի գային, չկարողացան: Ստադիոնը վաղուց իմը չի, ես մաքուր ապրել եմ, ամիսը 45 միլիոն ստադիոնի համար հարկ էի վճարում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031