ԱՄՆ-ը Հայաստանին և Արցախին մոտ 47 միլիոն դոլարի օգնություն կհատկացնի: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը 2022 ֆինանսական տարվա շրջանակում համաձայնել են 45 միլիոն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և 2 միլիոն դոլար՝ Արցախին՝ ականազերծման համար:
Հատկացումների ընդհանուր միջոցառումը նաև պահանջում է զեկույց, որը կգնահատի հարավկովկասյան որևէ երկրի կողմից Արցախի դեմ նոր հարձակումների հնարավորությունը և լրացուցիչ վերահսկողություն, թե ինչպես են օգտագործվում Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող միջոցները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ