Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում պատերազմ հրահրողները պետք է պատժվեն. ԵՄ

Մարտ 11,2022 10:32

Եվրամիության երկրների առաջնորդները հայտարարել են, որ Ուկրաինայում պատերազմ հրահրողները պետք է պատժվեն, ինչպես նաև ողջունել են Միջազգային քրեական դատարանի՝ քննություն սկսելու որոշումը:

«Ռուսաստանը և նրա հանցակից Բելառուսը կրում են ողջ պատասխանատվությունն այս ագրեսիայի համար, և մեղավորները կպատժվեն իրենց հանցագործությունների, այդ թվում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա ոչ ընտրողական հարվածների համար: Այդ կապակցությամբ մենք ողջունում ենք Միջազգային քրեական դատարանի դատախազի՝ քննություն սկսելու որոշումը»,- ասվում է ԵՄ ոչ ֆորմալ հայտարարության մեջ:

Այնուամենայնիվ, BBC-ն գրում է, որ ռազմական հանցագործությունների համար Պուտինին պատասխանատվության ենթարկելն այնքան էլ հեշտ չէ:

ԵՄ երկրների հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ-ը, չսպասելով Եվրահանձնաժողովի կողմից Ուկրաինայի անդամակցության պաշտոնական հայտի քննարկմանը, շուտափույթ կերպով կամրապնդի ԵՄ-ի և Ուկրաինայի կապերը:

Այդ կետն առանձնահատուկ կերպով շեշտել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ Twitter-ում հայտարարելով ԵՄ առաջնորդների հայտարարության մասին: ԵՄ-ը նաև Ուկրաինային առաջարկում է քաղաքական, ֆինանսական, նյութական և մարդասիրական աջակցություն՝ հավաստիացնելով, որ կաջակցի պատերազմից հետո ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը:

«Մենք պատրաստ ենք ավելացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա: Մենք արդեն լուրջ պատժամիջոցներ ենք սահմանել և պատրաստ ենք սահմանել նոր պատժամիջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031