«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը» վերլուծության մեջ նույն իշխանություններին սպասարկող օնլայն հարթակները չեն նույնականացվում, կամ որ նույնն է, թափանցիկ չեն. տերերը հայտնի չեն: Հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ հետազոտել են հայկական 89 առցանց լրատվամիջոցներ, 41 հեռուստա եւ ռադիոընկերությունների 44 առցանց հարթակներ եւ, որպես ընդհանուր արձանագրում, այն իրողությունն է, որ լրատվադաշտը նույնականացման տեսանկյունից փնթի վիճակում է:
Փաստորեն, ԱԺ ամբիոնից, տարբեր հարթակներից լրատվամիջոցների թափանցիկության մասին հայտարարող իշխանությունն ինքն է հենց խախտում թափանցիկության կարեւորագույն սկզբունքը: Տեղեկացնենք, որ «Ռեգիոն» կենտրոնի հետազոտած լրատվամիջոցների ցանկում իշխանությանը սատարող երեք լրատվամիջոց է ներառված եղել, որոնցից միայն մեկն է հայտնվել թափանցիկ լրատվամիջոցների ցանկում. Armtimes.com:
«Մյուս երկուսը` Freenews.am կայքը, հեռուստաընկերությունը եւ civic.am կայքը ունեցել են 0-2 նույնականացման տվյալ ներկայացված եւ հայտնվել են ոչ թափանցիկ լրատվամիջոցների շարքում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Լաուրա Բաղդասարյանը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության քարոզչական հարթակները թաքցնում են իրենց իրական տերերին, ֆինանսական միջոցները եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։