«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Ստեփանավանի և Քեթիի լեռնանցքներում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Աշոցքի, Ախուրյանի, Անիի, Ստեփանավանի, Թումանյանի, Սպիտակի, Վանաձորի, Արագածի, Ապարանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի, Հրազդանի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Մաստարա-Լանջիկ-Գյումրի և Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Կարդացեք նաև
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ