Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե այդ ներհոսքից մեկ տոկոսը պահպանվի, ՀՀ-ն կունենա ավելի քան 10 տոկոս տնտեսական աճ․ Թ․Մանասերյան. «Ա1+»

Մարտ 10,2022 23:59

«Եթե ռուսների ներհոսքից մեկ տոկոսը պահպանվի, վստահ եղեք, Հայաստանը կունենա 10 տոկոսից ավելի տնտեսական աճ»,- «Ա1+»-ի եթերում անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան եկող մասնագետների մեծ հոսքին՝ ասաց տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Թ․Մանասարյանը գտնում է, որ պետք է փորձել անգամ այդ ճգնաժամից օգուտներ քաղել, օրինակ՝ մեր երկիրը պետք է Ռուսաստանից մեծ քանակությամբ հումք՝ էներգակիրներ, հացահատիկ, փայտանյութ ներկրի և դրա համար ռուբլիով վճարի։ Հատկապես, որ ՌԴ-ն արդեն ռուբլիով առևտուրը խրախուսում է։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում աշխարհում ու Հայաստանում հնարավոր պարենային հնարավոր անբավարարությանը՝ ասում է, եթե իրեն հնարավորություն տրվի, ապա այս տարի կլուծի հատկապես հացահատիկի խնդիրը՝ հենց մեր երկրի տարածքում։ Նա գտնում է, որ առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբերը՝ հացահատիկը, մսամթերքը, կաթնամթերքն ու մյուս ապրանքներն ըստ պահանջարկի, կարող են ամբողջությամբ Հայաստանում արտադրվել։

Ինչ վերաբերում է կոնկրետ հացահատիկին, տնտեսագետը հավատացնում է, թե Հայաստանը Արցախի հետ միասին արտադրել է ավելի շատ հացահատիկ, քան պաշտոնական վիճակագրությունն է դա ներկայացրել։ Պարզապես, այն թաքցրել են ցորենի ստվերային շրջանառություն իրականացնելու պատճառով։

Թ․Մանասերյանը նաև վստահեցնում էր, որ այս տարի ոչ թե պետք էր բարձրացնել գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագները, այլ հակառակը՝ իջեցնել, և դրա համար կային բոլոր հիմքերը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031