Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 9-ին իրավապաշտպան հկ-ներից մեկի նախագահ Ա. Հ-ն բանավոր հաղորդում է տվել այն մասին, որ Ազատավան գյուղի համայնքապետը շուրջ 4 տարի առաջ իր ազգական, նույն գյուղի բնակիչ Վ. Ղ.-ից համայնքապետարանի բյուջեի միջոցների հաշվին 52.000.000 դրամով ձեռք է բերել կիսակառույց շենք, որից հետո վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարել է մրցույթ:
Ըստ հկ-ի նախագահի, այդ մրցույթում հաղթող է ճանաչվել համայնքապետի որդուն պատկանող ընկերությունը:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: