Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնդակահարել Անաստասիային․ ռուս արքայադստերն այլևս չեն կարեկցում Արևմուտքում

Մարտ 10,2022 23:20

«Ես կլինեմ ապահով և պահանջված»,- մուտլֆիլմում ուրախ-ուրախ երգում է Անաստասիան՝ սպանված Նիկոլայ II ցարի դուստրը։

Դիսնեյի համար Անաստասիան այլևս պահանջված չի։ Ընկերությունն իր առցանց ֆիլմերի  կայքից հանել է ցարիզմը գովերգող ու բոլշևիզմը վատաբանող մուլտֆիլմը։ Պատճառն Ուկրաինայում իրականացվող ռուսական հատուկ գործողությունն է (Այս պնդումը ստուգված չէր մինչև հոդվածի լրացումը, այլ ենթադրություն էր Արևմուտքում համատարած ռուսատյացության ու ռուսական մշակույթը գրաքննելու ազդեցությամբ, հեղ․

1918 թվին բոլշևիկները Ռոմանովների արքայական ընտանիքի 7 անդամներին գնդակահարում են, այդ թվում՝ Անաստասիային։ Բայց կա լեգենդ, որ Անաստասիայի ձեռքին շուն է լինում, գնդակը դիպում է շանը ու Անաստասիան ողջ է մնում։ Այդ լեգենդի հիման վրա 1997 թվականին ամերիկյան 20-րդ դար ստուդիան մուլտֆիլմ է նկարել։ Հեղինակներն են՝ Դոն Բլութը և Գերի Գոլդմանը։

Մուլտֆիլմում պատմությունը մի քիչ այլ է։ Գրիգորի Ռասպուտինը, որը բոլշևիզմի հավաքական կերպարն է մուլտֆիլմում, իսկ իրականում՝ Ռոմանովների մտերիմն էր, վերացնում է ցարական ընտանիքը ու հեղափոխություն է լինում։ 8-ամյա Անաստասիային հաջողվում է փրկվել։

Մանկատանը մեծանալով՝ նա կորցնում է հիշողությունը։ Երբ դառնում է չափահաս, փորձում է մեկնել Փարիզ՝ բացահայտելու, թե ով է ինքը։

Մուլտում բոլոր ռուսները դրական լույսի ներքո են ներակայացված։ Լինի կառապան, թե ազնվական, արքա, թե ծառա, վաճառական, թե խաբեբա, բոլորը վճիտ են ու պարկեշտ, բոլորը գեղեցկադեմ են, սպիտակ, ժպտերես, կարեկից, զվարթ։ Բոլորի հետ ապահով է։

Միայն Ռասպուտինն է բացասական լույսի ներքո, որն անգամ ռուսի էլ նման չի։ Սև, անխնամ մազերով ու մորուքով է, դեղնավուն մաշկով։ Անհավասարակշիռ է, երկար ու կեղտոտ եղունգներ ունի, ճակատին՝ բշտիկներ։ Մարմինը փտած է, բերանը դուրս է ընկնում, աչքը դուրս է գալիս, ձեռքը պոկվում է։ Նա այնպիսի զգացումներ է փոխանցում, ինչպիսին արևմտյան մարդը ստանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։

Կարծես պարադոքս է․ ինչո՞ւ է ամերիկյան ընկերությունը գրաքննում Սովետի դեմ ստեղծագործությունը։ Անաստասիան զոհն էր ժամանակակից Արևմուտքի և ցարիզմի ընդհանուր թշնամու՝ բոլշևիզմի։ Ուրեմն, ի՞նչն է գրաքննության հիմքը Արևմուտքում։

Խորհրդային կարգերի փլուզումից հետո մեկ Եվրոպա էր գոյանում, որին ինտեգրվում էր նաև Ռուսաստանը։ Դա ԱՄՆ-ին կից Եվրոպան էր ու Ռուսաստանը նույնպես պիտի ենթարկվեր ԱՄՆ-ի քմահաճույքներին։

Այդ պարագայում Ռուսաստանին ու ռուսներին անհրաժեշտ էր տարանջատել Սովետական միությունից, որովհետև Սովետական միությունը տասնամյակներ դիվականացված էր, իսկ ԱՄՆ-ն ենթականերին չի դիվականացնում։

Դրա համար ամերիկյան մուլտով ստեղծվում է դրական Ռուսաստանի պատկերը, որտեղ յուրաքանչյուր հանդիսատեսը կկարեկցի Անաստասիային՝ Ռուսաստանին, կհրապուրվի ռուսներով և կատի Սովետը, որն 8 տարեկան երջանիկ աղջկան որբ է դարձրել։ Այդպես արևմտյան մարդը կհասկանա, որ խորհրդային կարգերը կապ չունեն ռուսների հետ, ռուսները չար Ռասպուտինի, չար բոլշևիկների զոհն էին։

Անաստասիան մանկատնից դուրս է գալիս աղքատիկ հագուստով ու ուզում է Փարիզ գնալ․

«Ե՞ս, Փարիզո՞ւմ։ Շատ ծիծաղելի է», – ինքն իրեն հեգնում է իր երազանքի համար, կարծես Փարիզում միայն ընտրյալներն են լինում։

Այնուամենայնիվ ձևը գտնում է։ Սանկտ Պետերբուրգից շարժվում է «իրական Եվրոպայով»՝ Լեհաստանով, Գերմանիայով, Շվեդիայով, Նիդերլանդներով, Բելգիայով ու հասնում է Ֆրանսիա։ Ուկրաինան մուլտֆիլմի քարտեզում չկա։

Իսկ երբ հասնում է Փարիզ, նրա հագուստն ու քաղաքի փողոցները պերճանում են, փոխվում է նրա խոսքի առոգանությունն ու վարքը՝ դառնալով նրբագեղ, ազնվականին վայել։

«Սրտիդ բանալին Փարիզի ձեռքում է», «Դու կլինես սիրունիկ», «Մոռացիր բոլոր դժբախտություններդ լույսերի քաղաքում»,- երգում է Փարիզը ժառանգությունը կորցրած գեղեցկուհուն։ Ռուսաստանը որբն է, Ֆրանսիան որբին խնամողը։

ԱՄՆ-ն մուլտֆիլմի միջոցով որոշում է՝ այո, Ռուսաստան, դու Եվրոպա ես, բայց կարող ես երջանիկ լինել միայն «իրական Եվրոպայում»՝ Ֆրանսիայում, միայն եթե ազդեցության տակ ես, ոչ թե Սովետի պես՝ ինձ մրցակից ու անկախ։

Բայց Սովետը չկա։

Արևմուտքն իր բնակիչներին համոզել է, որ Ռուսաստանը փորձում է վերականգնել Խորհրդային միությունը։

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասում է. «Ով չի ափսոսում, որ Խորհրդային միությունը փլուզվել է սիրտ չունի, իսկ ով ուզում է վերականգնել այն, խելք չունի»։

Իսկապես,  հնարավոր չի վերականգնել սովետական տնտեսական, սոցիալական, գաղափարական ու կառավարման համակարգն ու տարածքները։ Եվ հնարավոր չի կրկին գնդակահարել Ցարի ընտանիքին։

Հնարավոր չի՞։ Գուցե հնարավոր չի, բայց անհրաժեշտ է։

ՆԱՏՕ-ին դիմադրող ռուսական համակարգը հենվում է ազգային շահի վրա։ Պուտինյան Ռուսաստանի կենտրոնում ռուսն է, ոչ թե սոցիալիզմը։ Նա Ուկրաինայի պաշարումը ձևակերպում է որպես Ուկրաինայի ռուսալեզու բնակչության անվտանգության նպատակ, մասնավորապես Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների գլխին կախված ցեղասպանության սպառնալիքի վերացում (Պուտինը մշտապես շեշտում է, որ վերջին 7-8 տարիներին Ուկրաինան իրականացրել է ցեղասպանություն՝ սպանելով 14 հազար մարդու)։

Ուրեմն Ռուսաստանը մոտեցել է ցարիզմին ու տարանջատվել Խորհրդային միությունից։ Հատկապես, երբ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու ճառում Պուտինը Ուկրաինան անվանեց Վլադիմիր Լենին անվան Ուկրաինա՝ նկատի ունենալով, որ այդ երկիրը Սովետի հիմնադիր Լենինի ստեղծածն է։

«Կոմունիզմազերծո՞ւմ եք ուզում։ Մեզ դա ձեռք է տալիս։ Մենք ձեզ ցույց կտանք, թե ինչ է նշանակում իրական կոմուզնիզմազերծումն Ուկրաինայի համար»,- նույն ճառում ասել է Պուտինը, և այս խոսքով կոմունիզմին ու Արևմուտքին դարձրել դաշնակիցներ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Բայց նետված ձեռնոցն իհարկե չի վերցնի։

ԱՄՆ-ն ու հավաքական Արևմուտքը տասնյակ տարիներ այնքան ատելություն են քարոզել Սովետական միության դեմ, որ այժմ, եթե  նույնիսկ Միկի Մաուսին կապեն Սովետի հետ, արևմտյան մարդը նույն զգացողությունը կունենա, ինչ Պուտինից է ունենում կամ Ռասպուտինից։ Կոմունիզմը համեմունքն է այդ ատելության։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի թշնամին այս շրջանում կոմունիզմը չէ, ռուսն է։ Ինչի արդյունքում չի հանդուրժում ռուսական պատմությունն ու մշակույթը, Պուտինին, Ռոմանովներին, Անաստասիային։

Մուլտֆիլմի վերջում Անաստասիան հրաժարվում է գահից՝ հանուն սիրո։ Խորհրդային միության փլուզումից հետո Ռուսաստանը կիրք էր ընդամենը, ոչ թե խոչընդոտ։

Այժմ Անաստասիան գահի՝ պետության ու սիրո մեջ ընտրել է պետությունը ու դարձել խոչընդոտ։ Հետևաբար, Անաստասիան այլևս թշնամի է, բայց միևնույն ժամանակ Անաստասիայի թշնամին՝ Սովետական միությունն էլ է թշնամի։

Ահա ցարիզմը գովերգող և բոլշևիզմը վատանաբանող մուլտֆլիմը գրաքննելու պարադոքսի բանալին։

Ահա, թե ինչու է պետք կրկին գնդակահարել Անաստասիային։

 

Հովհաննես Իշխանյան

ԼՐԱՑՈւՄ։ Այս հոդվածը գրելուց հետո կայքը տարածել է պարզաբանում, որ «Անաստասիա» մուլտֆիլմը հեռացնելը պայմանավորված չէ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությամբ, այլ պայմանագրային հարց է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Հարգելի ԱՌԱՎՈՏ

    Վերնագրում սխալ բառ չեք տեսնում??????????????
    ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԻՆ??????????????????????

    Կարծում եմ պետք է լինի ԱՐՔԱՅԱԴՍՏԵՐԸ

  2. յանիմ Արտեմ Սարգսյան says:

    դիվանակացված ? or դիվականացված

  3. յանիմ Արտեմ Սարգսյան says:

    Հարգելի Առավոտ։ Հետևեցի հոդվածի հղումը անգլիալեզու կայքին և ցավով տեղեկացա, որ հոդվածը ոչ միայն անգրագետ է, այլև սուտ։ Այնտեղ գրված է, որ նախորոք ստորագրված համաձայնագրերի պատճառով, Դիսնեյը հաճախ ստիպված է լինում հեռացնել որոշ նյութեր (content)։ Ֆիլմը հասանելի է այլ երկրներում և այս “հեռացումը” ոչ մի կապ չունի Ուկրաինիայի և Ռուսաստանի միջև նելկայիս ճգնաժամի հետ։ “Անաստասիա” ֆիլմը հասանելի կդառնա այլ ալիքով Մարտի 18-ից։ Բառացի սա է գրված։

    With the start of a brand new month, Disney is often forced to remove some content from Disney+ in the United States due to pre-existing contracts made before Disney+ was created.

    Unfortunately, this month, the classic animated film from 20th Century Studios, “Anastasia”, has been removed from Disney+ in the United States. However, the film is still available on Disney+ in other countries. This removal from Disney+ has nothing to do with the current crisis involving Ukraine and Russia.

    “Anastasia” will be available on Starz from March 18th.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031