Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում գծատերեր այլևս չեն լինի․ ստեղծվեց «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն

Մարտ 10,2022 19:03

Գյումրու նոր երթուղային ցանցը կսպասարկեն ոչ թե գծատերերը, այլ «Գյումրի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունը։

Գյումրու ավագանին  այսօր հավանության արժանացրեց  «Գյումրի ավտոբուս» փակ բաժենտիրական ընկերություն ստեղծելու,  կանոնադրություն ու հաստիքացուցակ հաստատելու օրակարգային հարցը։

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը մեզ հետ զրույցում  ասաց,  որ նորաստեղծ կառույցը կսպասարկի քաղաքի ողջ երթուղին, «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն ստեղծվել է հենց այդ նպատակով։

Իսկ ե՞րբ շահագործման  կհանձնեն սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված Գյումրու նոր միկրոավտոբուսները, որոնք  տևական ժամանակ է՝  շարված են «Սև Բերդ» ամրոցի տարածքում և որոնց շահագործմանը սրտատրոփ սպասում են գյումրեցիները, քաղաքապետարանի առաջատար մասնագետը նշեց՝ դեռ հայտնի չէ․ այս պահին վերակառուցվում է Գյումրու ավտոբուսային պարկը, որը գտնվում է Ղանդիլյան փողոցում։

Ըստ նրա, երբ ավտոբուսային պարկը կշահագործվի, այն ժամանակ էլ պարզ կդառնա նոր միկրոավտոբուսների շահագործման ժամկետը։

Հիշեցնենք, որ Գյումրին ձեռք է բերել  66 միկրոավտոբուսներ սուբվենիցոն ծրագրով՝ քաղաքապետարանի և կառավարության համատեղ ֆինանսավորմամբ, սակայն ըստ քաղաքային իշխանության, դա բավարար քանակ չէ,  քաղաքի ողջ երթուղին սպասարկելու համար, անհրաժեշտ են 80-ից ավելի միկրոավտոբուսներ։

Գյումրու երթուղային ցանցի գծագրման աշխատանքներն ավարտված են,  այս քաղաքը կունենա 7-8 երթուղի։ Տրանսպորտային  ցանցի ու միջոցների  նորացմանը համընթաց  նորացնում են նաև քաղաքի կանգառները, որոնք դեռ երեք տարի առաջ հանձնվել են մասնավոր ընկերության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031