Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Ղազարյանը միջնորդեց Սաշիկ Սուլթանյանի գործով հոդվածի սահմանադրականությունը ՍԴ-ում որոշելու

Մարտ 10,2022 18:40

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը եւ փաստաբան Արա Ղազարյանը: Այսօր դատարանը պետք է շարունակեր ապացույցների հետազոտումը:
Պաշտպան Արա Ղազարյանը ելույթում ասաց, որ հոդվածն իր բովանդակությամբ չի համապատասխանում Սահմանադրության՝ իրենց կողմից վկայակոչված հոդվածներին: Նա միջնորդեց դիմել ՍԴ՝ հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար:

«Հակառակ դեպքում մենք աշխատում ենք, ապացույցներ ենք հետազոտում, որն ի սկզբանե չի համապատասխանում Սահմանադրության նշված հոդվածների գործունեությանը»,-ասաց Արա Ղազարյանը՝ ներկայացնելով միջնորդության նոր տեքստը»:
Ապա թվարկեց վեց կետ՝ թե ինչու 226 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության պահանջներին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031