Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սինանյանի այցը Ֆրանսիա ձեւական էր, պոպուլիստական, պառակտելու նպատակ ուներ»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Մարտ 10,2022 18:14

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցը ձախողված էր եւ այն նպատակ ուներ շրջանցելու երկար տարիների պատմություն ունեցող ֆրանսահայ կառույցներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

«CCAF-ը միավորում է շուրջ 58 հայկական կազմակերպությունների եւ Ֆրանսիայում ստեղծել է համախոհ համակարգ, եւ դրա շնորհիվ էին համակարգվում կառավարության հետ կապերը։ Սա մեծագույն հաջողություն  է Ֆրանսիայի պես երկրի դեպքում։ CCAF-ի դեմ միշտ գործել են մանր-մունր խմբեր, որոնք փորձել են իրենք իրենց հայտարարել ֆրանսահայության խոսնակ, եւ իշխանությունը պարոն Սինանյանի միջոցով կենտրոնանում  է այդ փոքր խմբերին աշխուժացնելու վրա եւ CCAF-ի քաղաքային կառույցների դեմ աշխատանք տանելու վրա։ Ֆրանսիա այցը ձեւական էր եւ իրենց պոպուլիստական քարոզչությանն էր միտված»,-նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Նա կարծում է, որ նշյալ աշխատանքը համահայկական կառույցները պառակտելու նպատակ ունի․ «Դա այն է, ինչ ՀՀ-ում են անում եւ որոշ տեղերում հաջողել են՝ սեւերի եւ սպիտակների են բաժանում։ Նույնը նաեւ Մոսկվայում են ուզում անել։ Մոսկվայի հայ համայնքը լավ չի ընդունել Սինանյանի այցը։ Սփյուռքում հայկական եկեղեցիների դեմ էլ կա պայքար։ Իշխանությունը համահայկական միասնությունը խաթարելու միտում ունի»։

Հիշեցնենք՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերջերս հայտարարել էր․ «Ինստիտուցիոնալ, հին սփյուռքի մենաշնորհային կարգավիճակ կա։ Տասնամյակներ շարունակ այդ կազմակերպությունները մենաշնորհ են ունեցել ՀՀ-ի հետ հարաբերություններում։ Հիմա մեր գործելաոճն այլ է։ Որեւէ մեկին չենք պատրաստվում մենաշնորհ տալ եւ աշխատում ենք բոլոր սփյուռքյան կառույցների ու անհատների հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031