Ա1+. Հայաստանի հականացիստական ճակատի ներկայացուցիչները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում՝ Ծովակալ Իսակովի արձանի մոտից բողոքի ցույց էին իրականացնում ի պաշտպանություն Ռուսաստանի։
Ակցիայի մասնակիցներից Հայկ Այվազյանն իր խոսքում նշեց, որ արդեն 30 տարի է՝ ականատես են լինում ամենաթողությանը, որ ԱՄՆ-ը և իրենց դաշնակիցներն իրականացնում են ամբողջ աշխարհում։
«30 տարի նրանք փորձում են աշխարհի ժողովուրդների վզին փաթաթել և պարտադրել աշխարհի իրենց տեսլականն ու արժեքները՝ իրականում չարժեքները և այսպես կոչված դեմոկրատիան։ Իսկ այն ժողովուրդներն ու երկրները, որոնք համաձայն չէին դրա հետ, որոնք դիմադրում էին կամ նրանք, որոնք այլևս պետք չէին Արևմուտքին, ենթարկվում էին ագրեսիայի»,-ասաց Հայկ Այվազյանը՝ օրինակ բերելով Հարավսլավիան, Իրաքը, Լիբիան, Սիրիան նշելով՝ «հարյուրհազարավոր մարդիկ էին զոհվում ՆԱՏՕ-ի ագրեսիայի հետևանքով՝ այդ թվում և երեխաներ»։
Ըստ ցույցի մասնակիցների՝ Միացյալ նահանգները փորձեցին տարբեր երկրներում արյունալի պետական հեղաշրջումներ իրականացնել։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: