«Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից առաջ եւ դրա ընթացքում հայտնել է, որ ինքը թեկնածու չի։ Որեւէ մեկին պատճառներն ասելու խնդիր չկա, նա ասել է, որ ամբողջովին զորավիգ է ընտրվելիք բյուրոյի կազմին, եւ այդ առումով մենք կասկածներ չունենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ նորընտիր բյուրոյի կազմից ինչո՞ւ է բացակայում Հրանտ Մարգարյանի թեկնածությունը, նա դրել է այն ու չի ընտրվե՞լ։
«Ժողովի ընթացքում անդրադարձել ենք նրան, որ Հրանտ Մարգարյանն այս հանգրվանում չունի այդ պատրաստակամությունը եւ հասկանում է, որ եթե ինքը չի ուզում վերադառնալ բյուրո, պարտադրել կամ թեկնածությունը ներկայացնելն օգտակար ու շահեկան չի լինի»,-հավելեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ