Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ անցկացրած հանդիպման վերաբերյալ գրառում է արել իր թվիթերյան էջում:
Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Խաղաղության ամենապահանջված այս պահին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ռուս և ուկրաինացի պաշտոնակիցներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացրեցինք:
Մեր ցանկությունն այն է, որ տարածաշրջանում կրկին խաղաղություն հաստատվի: Շարունակելու ենք Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև դիվանագիտությունը աշխատեցնելու ուղղությամբ մեր ջանքերը»:
Նշենք, որ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ընթացքում ռուսական ու ուկրաինական կողմերին չի հաջողվել հրադադարի հարցում պայմանավորվածության հասնել:
Կարդացեք նաև