Մարտի 10-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ու սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստ, որին հրավիրվել էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը:
Համատեղ նիստում քննարկվել են պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները:
Արմեն Մանգասարյանը ներկայացրել է կառավարության մոտեցումներն ու գործող ծրագրերը: Զոհված, անհայտ բացակայող ճանաչված, առաջին կարգի անժամկետ հաշմանդամ և անօթևան քաղաքացիների համար բնակարանային ծրագիրն արդեն մեկնարկել է, որի շրջանակում հունվարի 1-ի դրությամբ բավարարվել է ավելի քան 100 շահառու։
Հանդիպմանը հրավիրված էին նաև բնակարանային հարցով խորհրդարան դիմած քաղաքացիները։ Նրանց հարցադրումներին Արմեն Մանգասարյանը սպառիչ պատասխան է տվել:
Կարդացեք նաև
Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը պարզաբանումներ է տվել նաև պատգամավորների հարցադրումներին։ Նա շեշտել է, որ առաջնահերթ համարվող հայտերը բավարարելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն զբաղվելու է մնացած շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով:
Հանդիպմանը կարևորվել է բնակչության իրազեկվածության բարձրացման, ծրագրի թափանցիկության ապահովման հարցը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին