Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Հարությունյան. «Բա իշխանություն եք, չեք ուզո՞ւմ որեւէ հայտարարություն անել, քայլեր ձեռնարկել: Բա դուխով էիք »

Մարտ 10,2022 16:42

«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը «Հայելի» ակումբում գնահատեց վերջին օրերին Հայաստանի սահմաններին եւ Արցախում ադրբեջանական զինուժի ակտիվացումը եւ դրան Նիկոլ Փաշինյանի կիսաարձագանք-կիսագնահատականը․ «ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը երբ կանգնում հայտարարում է, որ ինքը զերծ կմնա վերջին օրերին Արցախում եւ Հայաստանի սահմաններին ադրբեջանցիների ռազմական ակտիվացումներին գնահատական տալուց, լավագույնս բնորոշում է այն քաղաքականությունը, որը վարում է այս պարտվողական, ապիկար իշխանությունը:

Ի՞նչ է տեղի ունենում: Կրակում են, սպանում են մեր հայրենակիցներին, Արցախում խափանված է գազամատակարարումը: Եվ փոխանակ հայկական կողմերը գնահատական հնչեցնեն, քայլեր ձեռնարկեն, ասում են՝ մենք ձեռնպահ կմնանք որեւէ գնահատական հնչեցնելուց: Եվ դա էլ քիչ է, մի բան էլ ասում են՝ մենք չենք շեղվում մեր խաղաղության օրակարգից:

Ի՞նչ խաղաղության օրակարգի մասին է խոսքը: Կա՞ մեկը, որ կարող է բացատրել, թե որն է խաղաղությունը, երբ թշնամին կրակում եւ սպանում է քեզ, երբ անջատում է քո գազը, երբ ասում է՝ դուրս եկեք այն տարածքներից, որոնք հիմա զբաղեցնում են մեր հայրենակիցները, հայերենով հնչեցնում են գյուղը դատարկելու կոչեր: Տեսե՞լ եք այս աշխարհի պատմության մեջ մի երկիր, որը լինի պատերազմի մեջ, հակառակորդ կամ թշնամի պետությունը իրեն կրակի, սպանի, ու այս մեկն ասի, թե մենք չենք կրակում: Մենք չենք պաշտպանվո՞ւմ: Ակնհայտ Ադրբեջանի կողմից կա ագրեսիա՝ Արցախյան պատերազմի տեսքով, հիմա էլ շարունակվում են այդ ագրեսիվ գործողությունները:

Հայաստանի իշխանություններն ընդունել են հանցավոր կրավորական կեցվածք, Արցախի իշխանությունների կողմից ինչ-որ չենք լսում ավելի դատապարտող հայտարարություններ: Կարծես, ասում են՝ կան ռուսական խաղաղապահներ, գնացեք այնտեղ եւ ինչ ուզում եք, արեք: Պարզ չի՞, որ ռուսը եթե վաղը նայի, որ հայկական կողմերը, իսկ ավելի շատ՝ Հայաստանի Հանրապետությունը, թողնենք Նիկոլի հարցը, չի ուզում պաշտպանել իր շահերը, ո՞նց եք մտածում՝ իրենք պետք է պաշտպանե՞ն մեզ:

Բա իշխանություն եք, չեք ուզո՞ւմ որեւէ հայտարարություն անել, քայլեր ձեռնարկել: Բա դուխով էիք»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031