Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հետո ի՞նչ, Ադրբեջանն իր պահվածքով չպետք է մեզ շեղի այդ ճանապարհից». Վահագն Խաչատուրյան

Մարտ 10,2022 16:34

«Հետո ի՞նչ, Ադրբեջանն իր պահվածքով չպետք է մեզ շեղի այդ ճանապարհից: Մենք պետք է իսկապես կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,-այսօր այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին:

Կառավարության նիստից հետո նորընտիր նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն նրանց, որոնք քաղաքական բովանդակությամբ չէին:

Պարոն Խաչատուրյանը հիմնականում խոսեց տնտեսական խնդիրներից՝ նշելով, որ բոլոր մնացած հարցերի մասին կխոսի այս կիրակի օրը տեղի ունեցող երդմնակալության արարողությունից հետո:

Վահագն Խաչատուրյանն ասաց, որ Հայաստանը պետք է հասնի խաղաղության՝ տնտեսական, ռազմական հզորության, դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության միջոցով։

«Մենք պետք է պաշտպանվենք եւ պաշտպանվելով՝ պետք է ասենք, որ մենք պաշտպանված ենք եւ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»,-ասաց նա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031