Անթալիայում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպմանը կրակի դադարեցման մասին համաձայնություն ձեռք չի բերվել: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Դմիտրի Կուլեբան հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
Կուլեբան նշել է, որ Կիևը չի կարող դադարեցնել պատերազմը, երբ որ ագրեսիա իրականացնող երկրի կողմից նման ցանկություն չկա:
«Մենք չենք կարող դադարեցնել պատերազմը, եթե երկիրը, որը ագրեսիա և հարձակում է իրականացրել, դա անելու ցանկություն չունի»,- ասել է Կուլեբան:
Նա նշել է, որ բանակցություններում ռուսական կողմը կրակի դադարեցումը կապել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները բավարարելու հետ:
Կարդացեք նաև
«Այդ կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում և չի հանձնվի: Մենք պատրաստ ենք դիվանագիտությանը, մենք փնտրում ենք դիվանագիտական լուծումներ, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց կերպով, ինքնազոհությամբ կպաշտպանենք մեր հողը, մեր մարդկանց ռուսական ագրեսիայից»,- ասել է արտգործնախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ