ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է կառավարության նիստում վարչապետի հնչեցրած մտքին, թե ըստ V-Dem 2022 թվականի վարկանիշի Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:
«Հնչեցրած միտքը, թե ըստ V-Dem 2022 թվականի վարկանիշի Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», հերթական կեղծիքն էր։
Լսելով նրա խոսքը, կարդացի հիշատակված զեկույցը եւ բացահայտեցի սուտը։
Ըստ տվյալ կազմակերպության դասակարգման, երկրների բաժանվում են չորս «լիգաների»՝ լիբերալ ժողովրդավարություն, էլեկտորալ ժողովրդավարություն, էլեկտորալ ավտոկրատիա, փակ ավտոկրատիա։
Կարդացեք նաև
Այս տարվա տվյալներով, Հայաստանը դասակարգվել է էլէկտորալ ժողովրդավարությունների շարքին, այսինքն ոչ թե «բարձրագույն», այլ «առաջին» լիգայի։
Ապացույցները կցվում են»,- մասնավորապես, գրել է Արմեն Աշոտյանը: