Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԳՄՍՆ-ն ներգաղթյալների համար հայերենի դասընթացների մասին դիմումներ չի ստացել». Փոխնախարար

Մարտ 10,2022 15:40

Քանի որ սոցիալական տարբեր հարթակներում, մասնավորապես թելեգրամյան 13000-ից ավելի անդամ ունեցող Relocation/ Armenia խմբում, ի թիվս այլնի, ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխվածները հաճախ են բարձրաձայնում հայոց լեզվի ուսուցման կուրսերի հարցը ու փաստում, որ մասնավոր պարապմունքները մի քանի հարյուր դոլարի են հասնում, Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ԿԳՄՍ նախարարությունն արդյոք մտադի՞ր է հայոց լեզվի դասընթացներ նախաձեռնել ներգաղթյալների համար:

Արթուր Մարտիրոսյան

«ԿԳՄՍ նախարարությունը նման բովանդակությամբ դիմումներ չի ստացել, տեղյակ ենք, որ հակամարտությամբ պայմանավորված կա որոշակի հոսք: Բայց դեռ հարցեր կան ճշտելու, հայտնի չէ, թե այդ մարդիկ ինչքան ժամանակով են եկել Հայաստան: Այնպես որ, այս ամենը դեռեւս ուսումնասիրման փուլում է` հասկանալու խնդրի ծավալը, մասշտաբները եւ այն, թե ինչ կարելի է անել այս պարագայում»,-ասաց նախարարի տեղակալը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031