Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուս յոթ օլիգարխների նկատմամբ, որոնց թվում են «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը և ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկան: Այդ մասին հաղորդվում է Բրիտանիայի կառավարության կայքում:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «աջ ձեռքը»՝ «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Միլերը, «Տրանսնեֆտի» նախագահ Նիկոլայ Տոկարևը, Ռուսաստանի բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը:
«Չի կարող լինել անվտանգ հանգրվան բոլոր նրանց համար, ովքեր պաշտպանում են Պուտինի չարագործ հարձակումը: Այսօրվա պատժամիջոցները Մեծ Բրիտանիայի հերթական քայլն են ուկրաինացի ժողովրդին տրամադրվող անդրդվելի աջակցության ճանապարհին: Մենք անխղճորեն կհետապնդենք նրանց, որոնք կնպաստեն խաղաղ բնակիչների սպանություններին և մեր ինքնիշխան դաշնակիցների անօրինական օկուպացիային»,- ասել է վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Պատժամիջոցները ենթադրում են ռուս օլիգարխների ակտիվների սառեցում և Մեծ Բրիտանիա նրանց մուտքի արգելք: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին և ընկերություններին կարգելվի գործ ունենալ պատժամիջոցների տակ հայտնված անձանց հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ