Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանից բռնագաղթված 254 ընտանիք բնակարանի վկայագրեր կստանան. Գնել Սանոսյան

Մարտ 10,2022 14:46

Ադրբեջանից բռնագաղթված 254 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով կառավարության որոշումն առնչվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված եւ ժամանակավոր կացարաններում ապրողներին, որոնք բնակվում են մարզերում:

Գնել Սանոսյանը նշեց, որ 2020-ին այս գործընթացն առաջին անգամ իրականացվեց Երեւանում. «Երբեք Երեւանում ապրողները չէին օգտվել կառավարության աջակցությունից, եւ մենք 2021-ի տարեվերջին ավարտեցինք Երեւանում եւ հիմա նորից վերադառնում ենք մարզեր: Այս տարի բյուջեում այս գործընթացի համար ունենք նախատեսված 1,4 միլիարդ դրամ»:

Ըստ նախարարի, շահառուն բնակարան պետք է գնի այն մարզում, որտեղ հաշվառված է: Նրա խոսքով, գործընթացում ներգրավել են մարզպետարաններին, որպեսզի մարդիկ կարիք չունենան գալ Երեւան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Երեւանում 270 ընտանիքների արդեն տրամադրել են վկայագրեր:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության նախորդ նիստում էլ որոշում են ընդունել 44-օրյա պատերազմի հետեւանքով բնակարանից զրկված քաղաքացիներին որոշակի աջակցություն ցուցաբերելու մասին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031