ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարեւորելով մեդիագրագիտությանը նվիրված համաժողովը, որին մասնակցում էին նախարարությունների տեղեկատվական ծառայությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ուսանողներ ու դասախոսներ, ելույթներով հանդես էին գալիս փորձագետները, այդ համատեքստում անդրադարձավ նաեւ ոչ ֆորմալ կրթության դաշտում առկա խնդիրներին:
Արթուր Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ այդ ուղղությամբ արդեն ինչ-ինչ քայլեր են արվում ու խոսեց հատկապես ԿԳՄՍ նախարարության եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցության մասին: «Դեռեւս 2017թ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ իրականացվում են ոչ ֆորմալ կրթության դասընթացներ եւ անցյալ տարվանից սկսած ու այս տարի նույնպես` երիտասարդության եւ լրացուցիչ ու շարունակական կրթության ծրագրերի շրջանակներում հայտարարում ենք մեդիագրագիտության բարձրացման դրամաշնորհներ` ուղղված հատկապես մարզաբնակ երիտասարդների մոտ նման հմտությունների զարգացմանը»,-ասաց նա:
Ընդգծեց, որ թերեւս այս ամենի առաջնային շահառուն պետությունն է, բայց մեդիա եւ թվային գրագիտության զարգացման ու տարածման առումով պետք է համախմբվեն բոլորը` այդ թվում մամուլի, քաղաքացիական հասարակության, ակտիվ այլ կառույցների ներգրավմամբ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ