Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 16-ից պատգամավորները գնալու են Արցախ՝ փաստահավաք առաքելության համար. Թագուհի Թովմասյան

Մարտ 10,2022 14:27

Մարտի 6-ից սկսած՝ Ադրբեջանը հետեւողականորեն հրետակոծում է Արցախի մի քանի բնակավայրեր: Այսօր այս առնչությամբ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ հրավիրելով միջազգային գործընկերների ուշադրությունը. «Այսօր առավոտյան խաղաղ բնակիչ է վիրավորվել՝ իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ինչը նշանակում է, որ խաղաղության դարաշրջանի մասին թեզերը իրականություն չեն դառնում: Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական քաղաքականությունը հայերի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Միջազգային մեր գործընկերները պետք է հրատապ իրենց արձագանքը հայտնեն այս առնչությամբ, որովհետեւ եթե այս դեպքերը դիտարկենք սովորական սադրանք՝ ասենք, որ պրովոկացիա էր, անցավ, գնաց, կրկնությունը լինելու է շատ ավելի խորը եւ հետևողական: Այսօր նորից Խրամորթում հայերեն լեզվով ադրբեջանցիների կողմից հայտարարվել է, որ պետք է դուրս գաք այդ տարածքից, եթե ոչ՝ բռնությամբ ձեզ կհեռացնենք ձեր բնակավայրից: Սա անթույլատրելի է ու հատկապես խաղաղապահների առկայության պայմաններում նման գործելաոճը խիստ կասկածահարույց է»:

Նա ասաց, որ մարտի 16-ից փաստահավաք առաքելությամբ գնալու են Արցախ ու փորձելու են իրավիճակը տեղում հասկանալ:

Թագուհի Թովմասյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը այս խնդրի հետ կապված պետք է իր խոսքն ասի, որովհետեւ պատերազմի նման այսպիսի գործողություններն անթույլատրելի են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031