Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա կատարված հանցագործություն, հետևաբար չգիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում այս մեղադրանքը». պաշտպանը՝ Սեդրակ Առուստամյանի մեղադրանքի մասին

Մարտ 10,2022 14:06

«Մուլտի գրուպ կոնցեռն» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի (լուսանկարում) և մյուսների գործով մարտի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում (նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյան) մեղադրող կողմը հրապարակեց մեղադրանքը:

Հիշեցնենք՝ Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար:

Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանը Սեդրակ Առուստամյանին օժանդակել է առանձնապես խոշոր չափով կաշառք տալու հարցում, ապա ենթադրյալ կաշառքի գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով այն փոխանցել է Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված արտերկրում գրանցված կազմակերպությունների հաշվեհամարներին։ Ըստ ԱԱԾ-ի, նկարագրված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության պայմանագիր:

Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակ Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը շեշտեց՝ շարունակում են պնդել, որ չեն ընդունում մեղադրանքը: Նա մանրամասնեց. «Այստեղ հանցագործության դեպքը բացակայում է, չկա կատարված հանցագործություն, հետևաբար չգիտեմ՝ ինչ նպատակ է հետապնդում այս մեղադրանքը: Գուցե չեն հասկացել, վատ քննություն են կատարել, գուցե չեն կողմնորոշվել»:

Մեղադրանքի հրապարակումից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 17-ին՝ ժամը 11.00-ին:

Դատական նիստի ընթացքում կողմերը կհետազոտեն ապացույցները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031