ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարտի 9-ին իր աշխատասենյակում հյուրընկալեց 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմական օրերին թիկունքում նյութական մեծ միջոցներ հավաքագրած ու սահմանին գտնվողներին աջակցություն ցուցաբերած մի խումբ անձանց։
Մարզպետը նրանց հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով և Պաշտպանության նախարարության կողմից շնորհված մեդալները։ Արարողությանը ներկա էին փոխմարզպետ Հարություն Գուլյանը, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Հովհաննես Ասլանյանը։
Մեդալներ ստացան Պապին Բնյանը, Սեդրակ Իգիթյանը, Վռամ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանը, Տիգրան Եղիազարյանը, Արշակ Ղազարյանը, Սարգիս Ավետիսյանը։
Արագածոտնի մարզպետարան