Լրահոս
Օրվա լրահոսը

Սամուել Սեւյանը լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Մարտ 10,2022 13:37

Սենթ-Լուիսում ընթացող 2022 Spring Chess Classic շախմատային փառատոնի ավարտին մնում է մեկ տուր:

«A» խմբում ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը նախավերջին տուրում առավելության հասավ առաջատար Ռեյ Ռոբսոնի նկատմամբ, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Հակոբյանը պարտվեց ուկրաինացի Իլյա Նիժնիկին: Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Սեւյանն ու Նիժնիկը:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Արման Միքաելյանը, որը փառատոնի գրեթե ամբողջ ընթացքում «B» խմբում ընթանում էր նախավերջին՝ 9-րդ տեղում, միավորը բաժանեց թուրք Սեմիլ Քան Ալ Մարանդիի հետ եւ վերջին տուրից առաջ հանգրվանել է 7-րդ հորիզոնականում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031