ԽՐԱՄՈՐԹՈՒՄ ԱԿԱՆԱՆԵՏ Է ԿԻՐԱՌՎԵԼ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ, ՈՒՆԵՆՔ ՎԻՐԱՎՈՐ ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ
Այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է լարվածության պահպանումը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթի հատվածում, կիրառել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը:
Դեպքի հետ կապված իրավապահ մարմինների կողմից կատարվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումներ:
Արցախի Հանրապետության դատախազություն
Կարդացեք նաև