Աչքալուսանքի պես պարզվեց՝ Հայաստանի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական աշխարհացունց օրենսդրական նախաձեռնությամբ:
Դա ժողովրդի կողմից արդեն քննարկվում է, ծաղրի է ենթարկվում, իսկ նախագիծը ստացել է «աղամանի օրենք» անունը:
Իսկ ի՞նչ է առաջարկում ԱՀԿ-ն: Իհարկե, բազմաթիվ առաջարկությունների մեջ՝ 17, կա նաև աղամանները հանելու առաջարկությունը, բայց դա առաջինը չէ և «մեծատառերով» չի գրված: Իսկ ինչո՞ւ է Հայաստանի առողջապահության նախարարությունը «կպել» հենց այդ առաջարկությանը: Փորձենք պարզել: Բանն այն է, որ 2013 թվականին ԱՀԿ համաժողովն ընդունել է 9 գլոբալ կամավոր նպատակների իրականացման մասին որոշում, որտեղ կա նաև մինչև 2025 թվականը աշխարհում աղի օգտագործումը 30 %-ով կրճատելու նպատակը: Եվ, իհարկե, «ժողովրդավարության միջնաբերդ» Հայաստանը չի կարող անմասն մնալ դրանից:
Իսկ ինչպե՞ս հասնել դրան արագ ու առանց լրացուցիչ ծախսերի (անգամ պլյուսով. չմոռանանք տուգանքներից բյուջե մտնող գումարները):
Կարդացեք նաև
Բոլորս էլ գիտենք, որ հանրային սննդի օբյեկտներում սեղանին դրված աղը ավելի շատ թափվում է, քան օգտագործվում հաճախորդների կողմից (աղը հատկություն ունի խոնավանալու և քարանալու, որի արդյունքում էլ մատուցողները այն թափում են, ապա նորը լցնում): Իսկ սեղաններին աղամաններ չդնելու պահանջը կբերի նրան, որ հանրային սննդի օբյեկտներում աղի ծախսը զգալիորեն կպակասի, որն էլ կազդի տարվա ընթացքում հանրապետությունում ծախսված աղի ընդհանուր քանակի վրա: Կստացվի, որ Հայաստանում մարդիկ արդեն ավելի քիչ աղ են օգտագործում, բայց դա՝ թվերով, իսկ գործնականում ոչինչ էլ չի փոխվի:
Կամո ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։