«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 40 միլիոն 457 հազար դոլար:
Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հունվար ամսին կազմել է 17 մլն 546 հազար դոլար։
Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Փաստորեն, տարեսկզբին 20 մլն 375 հազար դոլարի չափով նվազել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։