Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. Երբ ծայրահեղ բացասական, քանդող եւ ապակառուցողական երեւույթները դառնում են ընդունելի, դա ինքնաոչնչացման մեխանիզմի մեկնարկն է

Մարտ 10,2022 01:25

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ հանուն նոր միության» շարժման կանանց ֆորումի մասնակիցներին գարնանային տոների առիթով ողջունեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա խոսեց այսօր Հայաստանում տիրող ընդհանուր մթնոլորտի մասին: «Միառժամանակ առաջ մեր երկրում տրամաբանությունից, բարքերից ու պատկերացումներից դուրս էր հայրենակցի հանդեպ ատելության դրսեւորումը՝ խոսքով, արարքով, անձնական, կենցաղային, քաղաքական տիրույթներում: Բայց արի ու տես, որ հիմա դա դարձել է սովորական գիծ: Երբ ծայրահեղ բացասական, քանդող եւ ապակառուցողական երեւույթները դառնում են ընդունելի, դա ինքնաոչնչացման մեխանիզմի մեկնարկն է:

Ի՞նչը բերեց դրան: Իմ անձնական, գուցեեւ՝ սխալ, բայց համոզված կարծիքով՝ իշխանությունը, որը իրականում կոչված պետք է լիներ կազմակերպել մեր երկրի հասարակության կյանքը, կենսակերպը, կացութաձեւը, միասնականությունը: Ցանկացած ոք կարող է ասածս վերլուծել եւ ժամանակագրական համեմատությամբ հետեւել, թե երբ սկսվեցին այդ երեւույթները եւ ովքեր են եղել իշխանություն»,- ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031