Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որի բնակչության 98 տոկոսը կազմում են հայերը: Այդ հանգամանքն ունի իր առավելությունները՝ ազատում է մեզ բազմաթիվ խնդիրներից, որոնք ունեն բազմազգ երկրները: Դա ունի նաեւ իր բացասական կողմը՝ այսօրվա միջին հայաստանցին զարմանում է, երբ, ասենք, Երեւանի փողոցներում այլազգի է հանդիպում:
Հատկապես երիտասարդ եւ միջին տարիքի մեր համաքաղաքացիները չեն ապրել բազմազգ կայսրությունում եւ, մյուս կողմից, նրանցից շատերը հնարավորություն չունեն շրջագայելու՝ այդպիսի մարդկանց պակասում է այլազգիների հետ շփվելու փորձը: Այստեղից է, հավանաբար, գալիս բարձրաձայն կամ «մտքում» հայտնած դժգոհությունը՝ ինչո՞ւ են այդ հնդիկները, պարսիկները կամ նույնիսկ՝ սիրիահայերն այսքան շատ: Նման մոտեցումը չի խոսում մեր այլատյացության մասին, ավելի շուտ՝ վերջին տասնամյակների ընթացքում մեր որոշակի ներփակվածության հետեւանք է: Դա, անշուշտ, թերություն է. եթե չունես այս կամ այն էթնիկ խմբի հետ շփվելու պրակտիկա, դա կարող է առաջացնել անորոշություն կամ տեղեկատվության պակասի հետ կապված վախեր:
Անձամբ ես նախապաշարումներ չունեմ ոչ մի ազգի հետ կապված: Այդ թվում՝ թուրքերի: Ուրիշ հարց, որ Հայաստան այցելող այդ երկրի քաղաքացիների, այդ էթնոսի ներկայացուցիչների նկատմամբ մեր պատկան մարմինները պետք է ուշադիր լինեն: Բայց, եթե այստեղ եկած հյուրը մեր պետության հանդեպ վատ մտադրություններ չունի, ապա նրա այցելությունը պետք է միայն ողջունել:
Անկախ նրանից, թե ինչ ժամկետով են այժմ եկել Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիները, մեր մասնավոր բիզնեսը պարտավոր է նրանց մատուցել որակյալ ծառայությունները: (Ի դեպ, լավ չի նայվում ավիաընկերությունների եւ անշարժ գույքի սեփականատերերի ագահությունը. կարծում եմ, երկար ժամանակահատվածի համար ավելի հեռանկարային է զուսպ վերաբերմունքը, ոչ թե գերշահույթների հետեւից վազելը): Եթե հյուրերն ունեն խնդիրներ՝ կապված աշխատանքի կամ բիզնեսի հետ, պետությունը պետք է նրանց աջակցի՝ առանց բյուրոկրատական քաշքշուկի: Իհարկե, արեւմտյան պատժամիջոցները հաշվի առնելով, անհրաժեշտ է շրջահայացություն դրսեւորել:
Կարդացեք նաև
Իսկ մենք՝ շարքային քաղաքացիներս, պետք է բաց լինենք ցանկացած ազգի ներկայացուցչի հետ շփումների համար: Նրանք մեր աշխատատեղերը մեզնից չեն խլում, ոչ էլ կարող են փոխել երկրի ժողովրդագրական պատկերը: Ընդհակառակը՝ հարստացնելու են մեզ՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստներով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես ուրախ եմ,որ գան,բայց մենք էնպես պիտի անենք,որ իրենք դառնան մեր երկրի մի մասնիկը, այլ ոչ թե առանձնացված կղզյակի նման ապրեն։
Պատերազմը դա ռազմավարական գոյաբանական հակամարտությունն է եւ պատերազմի հականիշը ոչ թե խաղաղությունն է, այլ ռազմավարական գոյաբանական համագործակցությունն է, ինչպես պատերազմն է ակտիվ գործողությունների թատերաբեմ, այնպես էլ համագործակցությունն է ակտիվ գործողությունների թատերաբեմ, պատերազմները սկսվում են, երբ գոնե մի կողմը ատելություն է քարոզում մյուս կողմի հանդեպ, իսկ համագործակցությունը սկսվում է, երբ երկու կողմն են միաժամանակ քարոզում բարիդրացիական հարաբերություններ, իսկ ովքե՞ր են քարոզում ատելություն՝ պարազիտ մակաբույծները, որով հիվանդանում է մի կողմը կամ հենց երկու կողմն էլ վարակվում են նույն մակաբույծ գաղափարախոսությամբ, իսկ մյուս կողմին մնում է դիմադրել եւ հակահարված տալ՝ ոչնչացնելով այդ հարուցիչների գաղափարախոսությունը: Եթե ատելության քարոզը հենց արմատից արմատախիլ չարվեց, դրա հետեւանքը պատերազմն է, իսկ բարիդրացիական սկզբունքային համագործակցությունը՝ դա ատելության դեմ անտիբիոտիկն է: Տարվելով խաղաղության թմրագաղափարով, մենք մատնվել ենք անգործության, փոխանակ ամեն ջանք ծախսենք շատ ագրեսիվ ու ակտիվ համագործակցություն պարտադրելու: Ինը մեկ մեկից հետո հասկանալի դարձավ, թե ինչքան թույլ են աշխարհի ամենահզոր պետության անվտանգության ծառայությունները եւ ինչքան հզոր են վերպետական կառույցները, որոնք նույնիսկ ամենահզոր պետությանը պատանդ են վերցրել եւ դարձրել են իրենց ձեռքի խաղալիքը, էլ ի՞նչ ասենք մյուսների՝ ավելի թույլերի մասին, իսկ արդյունքում տուժում են բոլոր անխտիր ժողովուրդները, նույնիսկ նրանք, ովքեր իբր հաղթանակներ են տանում այս պատերազմներում: Մարդկությունը հզոր շատ ակտիվ համագործակցության վիտամինի պակաս ունի, այդ ավիտամինոզն է մարդկության դիմադրողականության թուլացման պատճառը եւ պատերազմի հարուցիչների ակտիվացմանը:
Ի՞նչ անե՛լ: Պարտադրել ոչ թե խաղաղություն, պարտադրել համագործակցություն: Չընդունելու դեպքում՝ պատերազմ: Գոյաբանական դաշինք կամ գոյաբանական պատերազմ, խաղաղության համար տարբերակ չկա, խաղաղությունը անգյալների համար է:
Ինչի՞ց սկսել դաշինքը: Դաշինքի պետությունները նախքան դաշինքի մեջ մտնելը ռազմավարական կախվածություն պետք է ունենան միայն դաշինքի մեջ մտնող պետություններից եւ դաշինքի մեջ լինեն հարյուր տոկոսով ինքնաբավ, եթե ռազմավարական մի բան չի հերիքում դաշինքին, նա պարտադրում է համագործակցություն նրան, ով ունի այդ բանը: Մեր տունը խաղաղությունն է քանդել, փոխանակ վարեինք ագրեսիվ ակտիվ համագործակցության քաղաքականություն, սա պատերազմի քարոզ չի, այնտեղ, որտեղ չկա ագրեսիվ համագործակցություն, այնտեղ կա ագրեսիվ պատերազմ:
Սկսենք վրացիների հետ ճանաչենք այն ամենը, ինչի էմիսիան, արտադրություններն ու դրանց պահեստամասերի արտադրությունը ամեն մեկիս ձեռքում է, փողի էմիսիան օրինակ ոչ մեկիս ձեռքում չէ, իսկ սա ռազմավարական գոյաբանական արժեք է, կամաց կամաց ազատվենք դրսի կախվածությունից եւ վրացիների հետ դառնանք ինքնաբավ Դաշինք: Պորտալը բացվում է, հնարավորություններն էլ դրա հետ, արագ եւ ճկուն գործել է պետք, եթե խաղաղության թմրամոլությամբ չզբաղվենք, ապագան մերն է: