«Ամերիկայի ձայն». ԱՄՆ օրենսդիրները համաձայնության են եկել 2022 թ. ֆինանսական տարվա համար դաշնային կառավարության ֆինանսավորման շուրջ։ Օրինագիծը կազմում է 1.5 տրիլիոն դոլար։ Այդ գումարը ներառում է 13.6 միլիարդ դոլար՝ Ուկրաինային անվտանգության և մարդասիրական օգնության համար, և 15.6 միլիարդ դոլար՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի համար, չորեքշաբթի հայտնել են Կոնգրեսի առաջնորդները:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը լրանում է դաշնային կառավարության ընթացիկ ֆինանսավորման ժամկետը։
Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի նախագահ Ռոուզ Դելորոն ասել է, որ նոր ծրագիրը ներառում է 730 միլիարդ դոլար ոչ պաշտպանական ծախսեր և 782 միլիարդ դոլար՝ պաշտպանական ծախսեր:
«Այս երկկուսակցական համաձայնագիրը կօգնի մեզ լուծել բազմաթիվ հիմնական մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք տանը և արտերկրում, սկսած COVID-19-ից մինչև Ուկրաինայի վրա դաժան և անբարոյական հարձակումը մինչև աշխատասեր ամերիկյան ընտանիքների համար ծախսերը կրճատելու անհրաժեշտությունը», – ասել է Ներկայացուցիչների պալատի նախագահը:
Կարդացեք նաև
Նրանց խոսքով, ծախսերի համապարփակ ծրագիրը ներառում է, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծախսերի ավելացում, այդ թվում՝ ճանապարհների, կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերակառուցում։
Ծրագիրը նախատեսում է նաև միջոցներ, որոնք ուղղված կլինեն ԱՄՆ ենթակառուցվածքների պաշտպանությանը «Ռուսաստանի և այլ երկրների» կիբերհարձակումներից: