Aravot.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ Հ․ Մ-ն ահազանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Գեղանիստ գյուղում իր սեփականություն հանդիսացող վարելահողը, որպեսզի համայնքապետարանի որոշմամբ համարվի սեփական տարածք՝ «վճարել է 160 հազար, երկու անգամ էլ՝ 40 հազարական դրամ, գյուղապետարանին 416 հազար դրամ, կադաստրին 26 հազար դրամ»։
Ըստ Հ․Մ․-ի՝ երկու տարի շարունակ իրեն խաբել են եւ ոչինչ չեն ձեռնարկել, հիմա էլ չեն պատասխանում նրա հեռախոսազանգերին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Մասիսի բաժնում պարզվել է, որ 2020 թ. հունիս-հուլիս ամիսներից մինչեւ այս տարվա փետրվար, Գեղանիստ համայնքի համայնքապետարանի պաշտոնյա Կ․ Ե-ն , Գեղանիստում՝ Հ․Մ-ին պատկանող գյուղնշանակության հողի կարգը բնակելի կառուցապատման նշանակության փոխելու, հետագայում շինարարական թույլտվություն տալու պատրվակով, մաս-մաս պահանջել եւ ստացել է 240.000 դրամ։ Սակայն արդյունքում՝ որեւէ գործողություն չի կատարել եւ հափշտակել է նշված գումարը: Ձեռնարկվում են միջոցառումներ Կ.Ե.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ