Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրում է.
«Միանգամից մի քանի լրատվամիջոցներ՝ այդ թվում նաև Սիրիայի պետական «SANA» լրատվական գործակալությունը, տեղեկատվություն են տարածել մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներին Թուրքիայի կողմից Ուկրաինա տեղափոխելու մասին։
Սիրիական ընդդիմության աղբյուրն էլ ռուսական «Риа Новости»-ին հայտնել է, որ այդ ահաբեկիչների մեջ կան նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ կռվելու համար Ադրբեջան տեղափոխված և այնտեղ տեղակայված բազմաթիվ ծայրահեղականներ։
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքվի բռնապետսկան վարչախումբը ոչ միայն միջազգային ահաբեկչությանը սատարող, այլ նաև ահաբեկիչներ «արտահանող» և հակառուսական նպատակներով օգտագործող շահագրգիռ կողմ է, հետևաբար պետք է պատասխան տա իր գործողությունների համար»։
Կարդացեք նաև