Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում մեր հավաքականը կհուրընկալի Չեռնոգորիային, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը․
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Կարդացեք նաև
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան – «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա)
Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա)
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Վերես» (Ուկրաինա)
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»
Էդուարդ Սպերցյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան – «Կոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Սարգիս Ադամյան – «Բրյուգե» (Բելգիա)
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստյոպա Մկրտչյանը և Արթուր Սերոբյանը, ինչպես նաև «Փյունիկը» ներկայացնող Հովհաննես Հարությունյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա