Պատերազմի սարսափը եւ անհանգստությունը, Հայաստանում ուկրաինական համայնքին չի թողել մոռանալ ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի 208-րդ ամյակը։
Երևանում գրողի արձանի մոտ կազմակերպվել է միջոցառում, որին մասնակցում էր նաև Հայաստանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը. «Տարաս Շևչենկոն Ուկրաինացիների համար գրականությունում ինչպես Խաչատուր Աբովյանը հայերի համար։ Գրականությունը գրված է հասկանալի լեզվով, որպեսզի ժողովուրդը ճանաչի իրեն աշխարհում» նշում է նա
Մասնակիցների խոսքով այսօր՝ Ուկրաինայում, պատերազմի օրերին, ավելի քան կարևոր է Շևչենկոյի գաղափարախոսության տարածումն ու կարևորումը։
Դենիս Ավտոնոմովը անդրադարձավ նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Ըստ նրա՝ ծանր կռիվներից հետո ռուսները ոչ մի ստրատեգիական խոշոր հաջողություն չեն կարողացել կատարել և նրանց հաջողվել է վերցնել ընդամենը ամենափոքր մարզը՝ Խերսոնը։
Կարդացեք նաև
Կիևից մի քանի օր առաջ Հայաստան տեղափոխված կինը նշում է, որ մարդիկ ապրում են մետրոներում, նկուղներում և քաղաքը անընդհատ ենթարկվում է ռմբակոծության․ «Իրավիճակը շատ ծանր է Ուկրաինայում, Կիևը ռմբակոծում են, ինչպես և Խարկովը, մարդիկ ապրում են մետրոներում՝ երեխաները, ծերերը, կանայք։ Դա շատ վախենալու է»։
Միջոցառմանը ներկա էին նաև Ռուսաստանի քաղաքացիներ․ «Ես հանդես եմ գալիս Ուկրաինայի կողմից, ես կարծում եմ, որ իմ երկիրը օկուպանտ է, և ես չեմ ուզում ոչ մի կապ ունենալ ՌԴ-ի հետ քանի այն ղեկավարում է Վ․ Պուտինը»։
Միջոցառման վերջում ելույթ ունեցան Հայաստանում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի քոլեջի ուսանողները։
Մանրամասները՝ տեսանյութում։