Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաջորդ անգամ «Freedom house»-ի զեկույցին հղում տվեք․ լավ բառեր չեն գրել»․ Վարդեւանյանը՝ Ջուլհակյանին

Մարտ 09,2022 19:44

«Varieties of democracy institute»-ն այսօր հրապարակել է 2022թ․-ի ժողովրդավարության զեկույցը՝ «Ավտորիտարիզմը փոխում է իր բնութագիրը» խորագրով․ 2021թ․-ի իրադարձություններն ամփոփող այս զեկույցի համաձայն՝ ՀՀ վարչակարգը մինչեւ 2020թ․-ը սահմանված ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել ընտրական ժողովրդավարությանը, այսինքն՝ ՀՀ-ն այլեւս չի դասակարգվում ազատականացված, ավտորիտար ռեժիմների շարքում, այլ վերելք է գրանցել եւ ստացել նոր դասակարգում։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

Նա նշեց․ «Ըստ զեկույցի՝ Հայաստանը եւ Բոլիվիան 2021թ․-ին ընտրական ավտորիտարիզմից ժողովրդավարական անցում են կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն։ Զեկույցը ՀՀ-ին եւ Վրաստանին արեւելյան Եվրոպայում առանձնացնում է որպես ժողովրդավարացող երկրներ եւ ընդգծում, որ համաշխարհային մասշտաբով ՀՀ-ն, Մալայզիան եւ Սեյշելները վերջին տասը տարում գրանցել են ընտրական մարմինների ինքնավարության էական առաջընթաց»։

Ջուլհակյանը շեշտեց․ «Չնայած այս ամբիոնից հնչող մի շարք պնդումների, այս զեկույցի բովանդակությունը միակը չէ ՀՀ-ում գրանցված ժողովրդավարական առաջընթացի մասին։ Սա վկայում է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն այլեւս անշրջելի է»։

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանն այսպես արձագանքեց․ «Հուսամ՝ հաջորդ անգամ «Freedom house»-ին կամ «Amnesty international»-ի զեկույցներին հղում կտաք, որոնցում այդքան էլ լավ բառեր գրված չեն։ Ցավոք։ Մյուս կողմից, իրականությունն է գրված։ Մալայզիայի եւ Սեյշելների հետ համեմատությունը կարող է դրական լինել, բայց չեմ կարծում, որ մենք այդ երկրների հետ մի խմբում ենք կամ երբեւէ եղել ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031