Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, վարչապետն ուզել ա, գնում ենք Գյումրիում մաքսազերծելու»․ Տիգրան Հովհաննիսյան. «Ա1+»

Մարտ 09,2022 19:55

Մոտ մեկ ժամ առաջ ավտոներկրողներով հավաքվել էինք ՊԵԿ-ի դիմաց, որովհետև ունենք որոշ խնդիրներ՝ կապված մաքսային հսկիչ գների թանկացման հետ։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ մաքսային հսկիչ գները, որոնք գործում են 2020 թվականից, անհասկանալի պատճառներով փոփոխությունների է ենթարկվել մաքսային մարմնի կողմից։

«Այս գները նրանք համարում են ոչ հավաստի և ցանկանում են երկու անգամ թանկացնել»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենք դիմում են գրել ՊԵԿ-ում և պայմանավորվել են հանդիպել պատասխանատուների հետ ընդհանուր հայտարարի գալու համար։

Ըստ Վարորդների պաշտպանության լիգայի նախագահի, 2020 թվականին իրենք մոտ 30 հազար մեքենա են կուտակել, և այդ մեքենաները դարձել են թափոն։

«Դեմ չենք օրինական աշխատել, փոխանցման անդորրագրերով։ Մենք էլ ենք ուզում։ Բա մենք տասը ավտոներկրող ընկերություն ենք հիմնել, որը ներմուծել է 50 հազարից ավելի մեքենա՝ 2500 ավտոներկրող, 2500 մարդ։ Պատկերացնում ե՞ք»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով՝ «Սպեկուլյանտ» էին մեր անունը դրել, էսօր դառել ենք օրինական ընկերության աշխատակիցներ։ Բա չարժե՞ մեզ հետ նստեն քննարկեն»,- հարցնում է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով մաքսազերծման խնդրին՝ Վարորդների պաշտպանության լիգայի նախագահը նշում է, որ իրենք գնում են Գյումրի՝ մաքսազերծելու և բացատրում, թե ինչու․

«Այստեղ տասնյակ մաքսային տերմինալներ կան, ինչի՞ ենք գնում՝ դե վարչապետն ուզել ա, գնում ենք։ Չգիտեմ, կառավարության ցանկությունն է։ Երեք տարի է գնում ենք, բայց ծախսեր ենք անում՝ գնալ-գալով»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031