Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 9-ի` լույս 10-ի գիշերը, կմեկնարկեն տրանսմիսիայի կենտրոնական համակարգի արդիականացման աշխատանքներ:
Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են որոշակի ընդհատումներ Երևանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Կարդացեք նաև