Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ երաշխիք, որ ԵՄ-ում ռուսատյացություն սերմանողները տեղացի ազգայնականներին չեն դրդի անուղղելի գործողության»․ Մարիա Զախարովա

Մարտ 09,2022 19:00

Այն, ինչ կատարվում է ՌԴ-ի դեմ՝ հակառուսական քարոզչությունը եւ այլն, հեռու է մարդասիրությունից ու հանդուրժողականությունից, դա հանգեցնում է ապակառուցողական հետեւանքների հենց այդ երկրների համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ի՞նչ երաշխիքներ կան, որ եվրոպական երկրներում ՌԴ-ի դեմ ատելության մթնոլորոտ ստեղծողները տեղացի ազգայնականներին չեն դրդի անուղղելի գործողության։ Դուք պատկերացնո՞ւմ եք ինչպես դա կազդի ծայրահեղական հայացքներով քաղաքացիների վրա։ Ռուսաստանը հեռու է նրանց համար, դուք մոտ եք, ձեր քաղաքացներն են տառապելու, որովհետեւ այդ նացիզմի, ազգայնականության, ահաբեկչության բացիլը ավելի հեշտ է արթնացնել, հետո հետ չեք կարող բերել»,-ասել․ է Զախարովան։

Նա նշել է օրինակներ, թե եվրոպական մի շարք երկրներում ինչ վերաբերմունք է դրսեւորվում ռուսների նկատմամբ՝ նրանց հանրային տրանսպորտից դուրս են անում, ռեստորաններում հրաժարվում են սպասարկել, նշելով՝ ռուսներին չենք սպասարկում, քար կերեք․ «Այսպես կոչված մշակութային մայրաքաղաքներում ներկ են լցնում դիվանագետների ավտոմեքենաների վրա, ռուսական խանութի հաճախորդների մեքենաներն են հրդեհում, դպրոցներում երեխաներին են «թունավորում» հակառուսական քարոզով․․․ նման բաները վկայում են այն մասին, որ այս երկրներում մի բան այն չէ, հասարակության հետ մի բան այն չէ։ Հաշիվներ են սառեցնում եվրոպական բանկերում, որպեսզի պատժեն անկախ քաղաքացիական դիրքորոշման համար։ Այս ագրեսիվ քսենոֆոբիան նոր չի սկսվել, բայց հետո չեք կարողանալու կանգնեցնել»։

Զախարովան հիշեցրեց 2-րդ համաշխարհային պատերազմի տարիները․ «1941-ին Խորհրդային միության վրա Գերմանիայի հետ հարձակվել էին եվրոպական շատ երկրներ։ Ժամանակները կրկնվում են, նույն բանն է։ Խորհրդային միության քաղաքացիներին սպանում էին այն զենքերով, որոնք ստեղծում էին ռազմական գործարանների կամավոր աշխատակիցները, որոնք փաստորեն առանց մարտի հանձնել էին իրենց երկրները, դա Ֆրանսիան էր, Չեխոսլովակիան, Դանիան, Բելգիան»։

Նա կրկին 40-ականները հիշեցնելով, ասել է՝ Խորհրդային միությունը պատերազմել է ոչ միայն նացիստական Գերմանիայի հետ, նաեւ ֆաշիստական Եվրոպայի հետ․«Մենք սա հիշում ենք։ Արեւմուտքը կրկին ապամարդկայնացվում է»։

Նրա խոսքով՝ Եվրոպայում թափ հավաքող ռուսատյացությունը «դժոխային ֆլեշմոբ» է անվանել։

«Հուսով ենք, որ եվրոպական երկրներում առողջ ուժերը թույլ չեն տա անպատասխանատու քաղաքական գործիչներին եւ տեղական լրատվամիջոցներին իրենց քաղաքացիների մտքում «կույր ատելություն» սերմանել այլ ազգերի, այլ հայացքների տեր մարդկանց նկատմամբ: Մենք գիտենք, թե ինչով է դա ավարտվում։ Ես հասկանում եմ, որ չափազանց շատ հուշարձաններ են ոչնչացվել եվրոպական երկրների տարածքում։ Հուշարձանը հուշ բառից է, երեւի այդ պատճառով չեն հիշում։ Գրքեր էլ վաղուց չեն կարդում, եթերներն էլ այլ բաներով են լցված։ Հիշեցրեք նրանց, թե նման բաները Եվրոպայի համար ինչով են ավարտվել։ Հուսով ենք, որ նրանք ժամանակին ուշքի կգան»։

Հիշեցնենք, այսօր ռուս-ուկրաինական պատերազմի 14-րդ օրն է, ԱՄՆ եւ ԵՄ երկրները խիստ պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031