Իջևանի մարզադպրոցի մարզիկներ Նարեկ Ամիրյանը և Գրիգոր Բեկնազարյանը դարձել են Սամբո ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության չեմպիոններ։ Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց Իջևանի համայնքապետարանի կրթության,մշակույթի և սպորտի բաժնի ներկայացուցիչ Արսեն Հովակիմյանը։ Վերջինս նշեց, որ սպորտաձևը լայն տարածում ունի մարզում։
Առաջնությանը գրանցել են 3 հաղթանակ։ Մարզիկներ Նարեկ Ամիրյանը (71 կգ․) և Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ․) զբաղեցրել են 1-ին տեղ, իսկ Արշավիր Բաղրամյանը (79 կգ․) 3-րդ տեղ։
Չեմպիոնները ապրիլին կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը։ Նրանց մարզիչներն են Սարմեն Ամիրյանը և Շահեն Օհանյանը։ Արսեն Հովակիմյանը հավելեց, որ այս տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի նաև ազատ ոճի ըմբշամարտիկ Հրայր Ալիխանյանը։
Կարդացեք նաև
Իջևանի մարզադպրոցի սաների գրանցած հաջողությունները հավատ են ներշնչում, որ առաջիկայում հաղթանակներ կլինեն նաև եվրոպական առաջնություններում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ