Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայից հայտարարել են, թե Կիևը դեռ նախքան պատերազմը պատրաստվում էր հարձակվել Դոնբասի վրա

Մարտ 09,2022 18:30

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ իրենց տրամադրության տակ կան գաղտնի փաստաթղթեր, ըստ որոնց՝ մարտին Ուկրաինան նախապատրաստվում էր ուժային գործողություն սկսել Դոնբասում:

«Իրականացված հատուկ ռազմական գործողության արդյունքում ռուս զինծառայողների տրամադրության տակ են հայտնվել Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարության փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը հաստատում են, որ Կիևի ռեժիմը 2022թ. մարտին գաղտնի նախապատրաստում էր Դոնբասում հարձակողական գործողություն»,- այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ հրամանը թվագրված է 2022թ. հունվարի 22-ին Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի անունով:

«Փետրվարի 24-ից Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող հատուկ ռազմական գործողությունը կանխեց և խաթարեց այս տարվա մարտին Ուկրաինայի հարվածային զորքերի լայնածավալ հարձակումը Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների վրա»,- ասել է Կոնաշենկովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031