Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարների հետ քննարկվել են ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանման խնդիրները

Մարտ 09,2022 17:58

Մարտի 7-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել արտահանմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցող երեք տասնյակից ավել ընկերությունների ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են ներկայիս պայմաններում արտահանման ժամանակ ի հայտ եկող խնդիրների մասին և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։ Զրույց է ծավալվել ինչպես ֆինանսական, այնպես էլ լոգիստիկ խոչընդոտների շուրջ։

Գործարարները նախարարի հետ մտքեր են փոխանակել ռուբլու արժեզրկման պայմաններում պետության կողմից բիզնեսին աջակցություն ցուցաբերելու գործիքակազմի ձևավորման շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի էականորեն նվազեցնել Հայաստանի արտադրողների դժվարություններն արտահանման ժամանակ։

Պայմանավորվածության համաձայն, հանդիպման ընթացքում հնչեցված բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն նախարարության կողմից, և նախարարությունն իր լիազորությունների սահմաններում համապատասխան աջակցություն կցուցաբերի գործարարներին՝ հաղթահարելու առաջացած դժվարությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031