Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանն առնչություն չունի «Ի աջակցություն ռուս զինվորականների» ակցիայի հետ

Մարտ 09,2022 17:49

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը

Ելնելով թեմայի վերաբերյալ հետաքրքրությունից՝  տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ռուսական լրատվամիջոցներով տարածված՝ «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ:

https://youtu.be/rmEhaAsw8E8

Միաժամանակ, նշեմ, որ Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի՝ «հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների»: Բացի այդ՝ համաձայն Երևան քաղաքում ՏԻՄ օրենքի 56.1 հոդվածի՝ «եթե ակնկալվում է, որ հանրային միջոցառման մասնակիցների թիվը գերազանցելու է երեք հարյուրը, ապա այդ հանրային միջոցառումն անցկացվում է համայնքի ղեկավարի տեղեկացմամբ: Տեղեկացումն իրականացնում է հանրային միջոցառման կազմակերպիչը հանրային միջոցառման անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ, կազմակերպչի նախընտրած հետևյալ եղանակներից որևէ մեկով` անձամբ, հեռախոսով կամ փոստի միջոցով»:  Նշված տարբերակներից որևէ մեկով Երևանի քաղաքապետարան ոչ ոք չի դիմել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031