ՌԴ Զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Չեռնոբիլի եւ Զապորոժիեի ատոմակայաններն ու դրանց հարակից տարածքները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ քայլն արվել է բացառապես կանխելու ուկրաինական ազգայնական, այլ ահաբեկչական խմբավորումների, նաեւ օտարերկրյա վարձկանների օգտագործումը՝ այս երկրում ստեղծված իրավիճակը միջուկային սադրանքներ կազմակերպելու համար։ Իսկ այդ ռիսկերն իսկապես գոյություն ունեն»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա, Չեռնոբիլի եւ Զապորոժիեի ատոմակայաններում իրավիճակը վերահսկվում է ուկրաինական մասնագետների եւ ռուսական զինվորականների հետ համատեղ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ