Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ի առավոտյան այցելել է Փարիզի արվարձաններից՝ Մոնֆոր Լամորի քաղաքի գերեզմանատուն, որտեղ ամփոփված է աշխարհահռչակ հայազգի շանսոյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի աճյունը:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել շանսոնյեի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Վարչապետին ուղեկցել են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և կառավարական պատվիրակության այլ պաշտոնատար անձինք:
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ