Համայնքը մի շարք փոփոխություններ կձեռնարկի՝ գերեզմանատներում ապօրինությունները կանխելու համար:
Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք:
Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման:
Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմանների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան