Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ իր արևելյան սահմաններում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը բացահայտ սադրանք է:
«Արևելյան թևում, այդ թվում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում ՆԱՏՕ-ի խմբավորումների աճը կրում է բացահայտ սադրիչ բնույթ և ակնհայտորեն չի նպաստում եվրոպական անվտանգության ամրապնդմանը: Ակնհայտ է, որ Ռուսաստանին զսպելը կրկին դարձել է դաշինքը գլխավոր առաքելությունը: Վերջին օրերին դաշինքն ավելացրել է Արևելյան Եվրոպայում իր բազմազգ գումարտակային խմբերի, օդային տարածությունում պարեկություն կատարող ինքնաթիռների թիվը»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, բայց հարգանք է պահանջում անվտանգության ոլորտում իր օրինական շահերի նկատմամբ:
«Ռուսաստանը դաշինքին երբեք չի սպառնացել և հիմա էլ չի սպառնում: Ընդ որում, Ռուսաստանը չի կարող չարձագանքել մեր երկրի նկատմամբ ՆԱՏՕ-ի առճակատման քաղաքականությանը: Ուստի ռուսական կողմը հանդես է եկել մեզ անվտանգության երաշխիքներ տրամադրելու նախաձեռնությամբ, որոնցով կբացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումն արևելք, սահմանակցող պետությունների տարածքում մեր սպառնացող համակարգերի տեղադրումը»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ ասել է, որ Ուկրաինայի կողմից այլ երկրների ռազմական օդակայանների օգտագործումը «պոտենցիալ վտանգավոր սցենար է»:
«Արդեն բացատրություն է եղել պաշտպանության նախարարության կողմից օտարերկրյա ռազմական օդանավակայանները ռազմական օդանավերի թռիչքների համար օգտագործելու մասին: Դա շատ անցանկալի և պոտենցիալ վտանգավոր սցենար է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ