Լրահոս
Օրվա լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը բյուջետային աջակցության վարկ կտրամադրի Հայաստանին

Մարտ 09,2022 15:25

Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Գեւորգ Պապոյանի կարծիքով՝ նպատակը Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների համար գումար ներդնելն է, որպեսզի հետագայում այս եւ մյուս վարկային միջոցներն ավելի հեշտությամբ սպասարկվեն ու մարվեն:
Ընդդիմադիր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են վարկ վերցնելու նպատակահարմարությանը, փոխարժեքի տոկոսադրույքի տատանումների բացասական հետեւանքներին:

Օրենսդիրներն անդրադարձել են ներքին ու արտաքին պարտքի առանձնահատկություններին, վարկի կառուցվածքին, վարկային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությանը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մտահոգությունների առնչությամբ: Նա հավաստիացրել է, որ վարկային այս միջոցները որեւէ կերպ չեն ֆինանսավորում ընթացիկ ծախսերը, այլ ներդրում է կատարվում ենթակառուցվածքների մեջ՝ հետագայում ՀՆԱ-ի ներուժն ավելացնելու նպատակով:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031